Posted in հայրենագիտություն

Հայրենագիտություն

Այրարատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցJump to navigationJump to search

Երկիր Մեծ Հայք 
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքԱրտաշատ
Այլ քաղաքներԱրմավիրՎաղարշապատԴվինԿաղզվանԵրվանդաշատԱնիՇիրակավանՈսկյանքԶարեհավանՆիգատունԿարսԵրևանԲագարանԱրշակավանՈւրծ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387

ԱյրարատՄեծ Հայքի կենտրոնական նահանգը։

Բովանդակություն

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Արարատ անվան հետ[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։

Գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներից[1].

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։[1]

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանային լեռնաշղթաներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի հարթավայրային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային ռելիեֆ ունեցող այս նահանգի այս ու այն կողմում[1]:

Ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր Արածանիով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր Արաքսի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը և Գայլատուն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել ճահիճները՝ հատկապես Կոգովիտ գավառում։[1]

Leave a comment