
ՈՒղտապան-ուղտ պահող
Վարժ2


ՈՒղտապան-ուղտ պահող
Վարժ2

Խոր վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։
Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ. Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 1669թ. սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն: 1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: 1970-1980-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ:
Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X–XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV–XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։
Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։
վՏափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.[2]
Տրված բառերով կազմել նախադասություններ՝ծվեն,մշուշ,շշուկ,եղյամ,հողմ,բացատ,փայտահատ:
Ամպամած երկնքում ամպի ծվեններ կային:
Անտառում մծուշ էր :
Եկեղեցում պետքե շշուկով խոսել:
Առավոտյան ծաղիկները եղյամով էին պատված:
Խոր աշնան հողմից տերևնները պտտվում էին:
Բացատում թռչկոտում էր նապաստակը:
Փայտահայտը կոտրատում էր փայտերը:
ԱՆՏԱՌՈՒՄ
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Հարցեր և առաջադրանքներ
ա)Անտառում ամպի ծվեններ կային:
Անտառի մառախուղի ծվենն նստած էին ծառերի վրա :
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:
Այսինքն ծլվլոցներ կայն աանտառում:
գ)Օրոր էր ասում աշունն անտառին:
Այսինքն հովեր:
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:
Այսինքն սնկերը ցողապատվել են:
Կատարի’ր գործնական աշխատանքը։
1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Ես կաթի սեր չեն սիրում:
Արամը սիրում էր Աննային:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Թելադրության ժամանակ բաց էի թողել կետ նշանը:
Կետը ամենամեծ ջրային կենդանին է:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Քանոնի օգնությամբ կատարեցի բազմաթիվ գծագրեր:
Ես չեմ կարողանում նվագել քանոն:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Ձմռան ցրտից բոկորը մրսում էին դրսում:
Մեքաենայի դողերը մաշվել էին:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Երաժշտության տոնը նալով բարձրանում էր:
Տոն օրերին բոլորը միմյանց նվերներ են բաժանում:
4. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։
Վարդագույն ակնոցով նայել դարվածը օգտագործվում է փոխաբերական իմաստով:
Աշոտը ջրից չոր դուրս եկավ երբ իրեն մեղադրանք էին առաջադրել:
Իմ համբերության բաժակը լցվեց և Ես զայրացա:
Ես ձեռք մեկնեցի ընկերոջս, որպեսզի նա կատարի իր տնային առաջադրանքները:
Ուսուցչուհին իր աշակերտներին նայում էր քաղցր աչքով:
5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
Նախածանց Վերջածանց Նախածանց և Վերջածանց
Անհայտ խնձորենի անմտություն
հակաթույն մթերային վերահաշվում
տգեղ կաղնուտ անհոգաբար
չկամ միլիոնավոր անհավատալի
արտապատկեր ցուցանակ ներգրավում
ենթավարպետ կղզյակ դժգոհություն,
գերադաս հայրական համատեղություն
հարակից տրամագծորեն մորթեղեն
անհարմար, հավաքածու
ապաշնորհ լսարան
անթիվ, ծիծաղելի
անթիվ միտք
Էրեբունի ամրոց– Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն 2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ հնագիտական հուշարձանն է Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում[1]։
Էրեբունի թանգարան-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]:
Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]:
Էրեբունի վարչական շրջան–Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52% -ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան: Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։
Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:
Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում:
Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում: Էրեբունում գտնվում է նաև Երևանի կենտրոնական բանտը, որը հայտնի է որպես «Էրեբունի քրեակատարողական հիմնարկ»:
Էրեբունի պետական արգելոցը, որը ստեղծվել է 1981 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 8 կմ հեռավու՝ Էրեբունի շրջանի շրջակայքում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրության վրա։ Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։
2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126,500 մարդ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]:
Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]: