Posted in մայրենի

Մայրենի

  1. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր

Իմ  կյանքի  ամենակարևոր  օրը  եղել  է   երբ  ընդունվեցի   դպրոց:

2. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերց- րին դեպի հարավ:

Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհի տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:

Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:

Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:

3.Տեքստը  համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք: