Posted in ռուսերեն

Три друга

Три друга договорились встретиться в одном вместе.Через год и отправились путешествовать по-своему миру.Прошел год и они встретились.Один показал зерколо.В котором человек мог бы уведеть все что хотел.Взглянула он зерколо и увидел что девушка больна,лежит перед смерти.Второй достал ковер это был такой ковер что ,если сесть на него он водном мгновение доставляет куда хочешь.А третий друг достал из кармана красная яблоко .С есть его больной сразу выздоровел.Сели друзья на ковер добрались до место девушка сьела яблоко и выздоровела.

Posted in Uncategorized

մայրենի

Վարժ.1

ՈՒղտապան-ուղտ պահող

Վարժ2

Բայց անապատի մարդու նյվացքը հրային է,արևաշող,կիզիչ,խոնավ,փայփլացող,միշտ արթուն,խոսուն աչքեր,որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը:
Posted in Uncategorized

Խոր վիրապ

Խոր Վիրապ

Խոր վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ`   ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։

Ըստ Ագաթանգեղոսի`   Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ. Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 1669թ. սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն: 1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: 1970-1980-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ:

Posted in հայրենագիտություն

Տափի բերդ

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան XXIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XVXVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։

Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։

վՏափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.[2]